211652_close_icon
views-count1209 դիտում article-date 12:16 26-08-2020

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, փաստացի բուժում է ստանում 17 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առողջացել 3 քաղաքացի։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 17, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9465 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր