3115 դիտում
12:56 25-08-2020
Հորդորում եմ դրսևորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյանը բեզոարյան ուլիկի լուսանկար է հրապարակել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/916196532224497]գրել է[/url]․
«Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում
- Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:
- Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ:
- Բեզոարյան այծերի տեսակի արեալը ներառում է Սեւանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արեւմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները եւ Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում եւ Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են եւ գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում:
ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին եւ պարզապես որսի սիրահար մեր քաղաքացիներին հորդորում եմ դրսեւորել գիտակից վարք եւ ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության եւ վերականգնման գործում։
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։
Նմանատիպ նյութեր
3497 դիտում
17:34 01-09-2021
Գետը բնապահպանական աղետի եզրին է․ Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել
7027 դիտում
20:27 03-10-2015
Մեդվեդևը Instagram-ում Սոչիի մռայլ եղանակի մասին լուսանկար է հրապարակել (լուսանկար)
Այս բաժնից
1066 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1210 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն