2563 դիտում
15:24 13-09-2019
«Տղաս 24 տարի է, ինչ անազատության մեջ է, դրական վարք է դրսևորել, բայց դատարանը մերժեց վաղաժամկետ ազատ արձակումը». ցմահ դատապարտալի հարազատները նամակ փոխանցեցին վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/09/13/Ashot-manukyan/3092960?fbclid=IwAR0QTBkRxgGzIldKbAv7QmSdgYAnMu6sAzbBsb6asMDLZ83YuXXunTjx_-I]Tert.am[/url]-ը գրում է. Ցմահ դատապարտալ, արդեն 23 տարի 8 ամիս պատիժը կրող Աշոտ Մանուկյանի հարազատները այսօր՝ սեպտեմբերի 13-ին, նամակ փոխանցեցին վարչապետի աշխատակազմ:
«Արմավիրի դատարանում մեր տղայի վաղաժամկետ ազատ արձակումը մերժեցին՝ չգիտենք ինչու: Հիմա Կառավարություն ենք եկել՝ հասկանալու, թե մեր որդու՝ ցմահ դատապարտված Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատումը ինչու են մերժել: Մեր որդին 24 տարի է, ինչ նստած է, հանցագործությունը կատարել է դեռ 19 տարեկանում, երբ Արթիկում զինվոր էր, հիմա 43 տարեկան է արդեն: Դատարանը վերադառնում է 1996 թ., ասում են՝ այն ժամանակ ծանր հանցագործություն է կատարել, դրա համար չեն ուզում ազատել»,- նշեց ցմահ դատապարտալ Աշոտ Մանուկյանի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ պատժի կրման շուրջ 24 տարիների ընթացքում Աշոտ Մանուկյանի վարքը դրական է եղել:
«Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն էլ լրիվ դրական են ներկայացրել իրեն, բայց դատավորը ոչ մի բան հաշվի չառավ: Նա ինքնակրթությամբ է զբաղվել այս տարիներին, գիրք է գրել՝ դիմելով զինվորներին, որ չկրկնեն իր սխալը: Հիմա սովորում է Ուրարտու համալսարանի 3-րդ կուրսում, մանկավարժ-հոգեբան է»,- հայտնեց մայրը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/13/Ashot-manukyan/3092960?fbclid=IwAR0QTBkRxgGzIldKbAv7QmSdgYAnMu6sAzbBsb6asMDLZ83YuXXunTjx_-I]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
18:24 23-04-2014
Ցմահ դատապարտված և արդեն 20 տարի պատիժը կրածների վաղաժամկետ ազատ արձակման խոչընդոտները. Սուր անկյուն. տեսանյութ
3112 դիտում
12:56 25-08-2020
Հորդորում եմ դրսևորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյանը բեզոարյան ուլիկի լուսանկար է հրապարակել
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին