3503 դիտում
17:34 01-09-2021
Գետը բնապահպանական աղետի եզրին է․ Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե՝ արդեն մասամբ անվերադարձ)։ Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ.
Առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող ՓՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ, սահմանված ԷԿՈԹՈՂՔԻ ակնհայտ-առերեւույթ խախտման հետեւանքով։
Երկրորդ նկարում՝ նույն պատվարն է մեր այցելության լուրը տարածքում գործող ՓՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո։ Հ.Գ. Վայրը հատուկ չեմ մատնանշում. այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի եւ տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ եւ վարչարարություն։ Հ.Գ.Գ. Բնապահպանական օրենսդրության պահպանման, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, եւ առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար ենք ծավալում եւ չենք ընկրկելու երբեք։
Ավելի ուշ հաղորդագրություն կտարածենք։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
12:56 25-08-2020
Հորդորում եմ դրսևորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյանը բեզոարյան ուլիկի լուսանկար է հրապարակել
757 դիտում
08:40 19-09-2024
Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
889 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար