211652_close_icon

Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

views-count3293 դիտում article-date 10:01 25-08-2020
Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2730889997231378]գրել է[/url] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից երկուսի՝ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ: [img]https://st0.shamshyan.com/editor/034007200159833325189172.jpg[/img] Հունիս եւ հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով: [img]https://st0.shamshyan.com/editor/0052550001598333265829708.jpg[/img] Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր»:

Նմանատիպ նյութեր