211652_close_icon
views-count2211 դիտում article-date 19:13 24-08-2020

Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը՝ Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ

Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր գործընկերոջը՝ Վերին Խևսուրետիի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ «Խորը վշտով տեղեկացա Վերին Խևսուրետիի շրջանի Ժինվալի-Բարիսախո-Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը խլել է 17 անմեղ քաղաքացու կյանք և մի շարք քաղաքացիների ծանր վիրավորումների պատճառ դարձել։ Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ հոգու տոկունություն։ Թույլ տվեք իմ խորին կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել Ձեզ, զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի միջադեպից: Իմ մտքերն ու աղոթքներն ուղարկում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորված քաղաքացիներին մաղթում եմ արագ ապաքինում: Տիկին Լոմջարիա, ևս մեկ անգամ ընդունեք հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։

Նմանատիպ նյութեր