3354 դիտում
16:25 24-08-2020
Կարմի խաչի Հայաստանի գրասենյակն արձագանքել է մոլորված հայ սպայի որոնման մասին հարցին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: [url=https://armenpress.am/arm/news/1025693.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին:
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում ստանալն ընթացակարգային անհրաժեշտություն է, որից հետո միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կարող է անցնել ընթացակարգով նախատեսված այլ գործողությունների իրականացմանը:
Պաշտոնապես չի հաստատվել հայ սպայի՝ Ադրբեջանում հայտնվելու լուրը, թեև դրա մասին առանց պաշտոնական աղբյուրի հիշատակել են ադրբեջանական լրատվամիջոցները:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/08/24/1162909/]Ավելի վաղ[/url] ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով՝ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու խնդիրները լուծելիս: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ, ապատեղեկատվություն է համարում:
Նմանատիպ նյութեր
5003 դիտում
00:50 03-04-2017
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է սոցցանցային 850 հրապարակում ընտրախախտումների մասին, ստացել է 49 ահազանգ