211652_close_icon
views-count58118 դիտում article-date 14:33 24-08-2020

Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում 27-ամյա Կարեն Մ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 65-70 տարեկան կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո դեպքի մասին ահազագնել է Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արմեն Նանուշյանն ու Մանուկ Սիմոնյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձարարականով՝ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության, պարվեց՝ նա եղել է սթափ։ Ոստիականությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր