211652_close_icon
views-count1991 դիտում article-date 14:26 23-08-2020

Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սիրելի՛ հայրենակիցներ, Սփյուռքի և Արցախի սիրելի քույրեր և եղբայրներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ: Դժվարին աշխարհաքաղաքական պայմաններում 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունված հռչակագրով ազդարարվեց հայ ժողովրդի պատմության նոր՝ այլևս դեպի անկախություն տանող անկասելի գործընթացի մասին: Անկախ պետականություն ու անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի տարիների երազանքի իրագործման առաջին քայլը հենց այս հռչակագրի ընդունմամբ ազդարարվեց: Արդեն 1991 թվականի սեպտեմբերին 21-ին համայն հայ ժողովուրդը ՙՙԱՅՈ՚՚ ասաց անկախության հանրաքվեի ժամանակ և ուղիղ երեք տասնամյակ մենք վայելում ենք ազատ և անկախ պետականություն ունենալու բերկրանքը: Անկախությունը մեր պետության այլընտրանք չունեցող հիմնասյունն է և մեզանից յուրաքանչյուրն իր սրբազան պարտքը պետք է համարի այն պահելն ու պահպանելը: Մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով պետք է նպաստի առավել զարգացած, կայուն ու բարգավաճ Հայաստանի կերտմանը: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Սփյուռքի և Արցախի սիրելի քույրեր և եղբայրներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի...

Опубликовано Gagik Tsarukyan Воскресенье, 23 августа 2020 г.

Նմանատիպ նյութեր