3019 դիտում
15:03 22-08-2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով սովի վտանգը կարող է հասնել «բիբլիական մասշտաբների». Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դևիդ Բիսլին [url=https://tass.ru/obschestvo/9263347?fbclid=IwAR283CsXKyO3ZWQhWeAsRFVHIti3_Tr7xqOBB1aNagEv-uWyFW_7zd9p2M8]tass.ru[/url]-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սովի վտանգը կարող է հասնել «բիբլիական մասշտաբների»։
«Մեր ունեցած բոլոր տվյալները՝ ներառյալ 80 տոկոսով սննդի պակասի խնդիր ունեցող մարդկանց ավելացման (համավարակից առաջ 140 միլիոնից մինչև այս տարվա վերջ 270 միլիոն) մասին ՊՀԾ կանխատեսումը, իրական աղետ են մատնանշում։ Մենք «բիբլիական մասշտաբների» հասնող սովի վտանգի առաջ ենք կանգնել»,- զգուշացրել է Բիսլին և կոչ արել քայլեր ձեռնարկել, որպեսզի «թերսնման հետևանքով» մարդիկ չմահանան։
Ի թիվս այլ բաների՝ Բիսլին հայտնել է, որ այժմ ՊՀԾ-ի հիմնական խնդիրը 2020 թվականին 138 միլիոն մարդու սննդով ապահովելն է, ինչը նա պատմության մեջ ամենամեծ մարդասիրական օգնություն է անվանել: Նշվում է, որ այդ ծրագրի իրականացման համար առաջիկա ամիսներին 4,9 միլիարդ դոլար է անհրաժեշտ լինելու։ Նման գումարն անհրաժեշտ է, որպեսզի «83 երկրում շարունակվի հումանիտար ծրագրերի իրականացումը», ինչը այս երկրներից շատերի համար գոյատևման միակ հույսն է։
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
15:50 14-05-2022
Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին
Այս բաժնից
1198 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1471 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1132 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները