211652_close_icon
views-count2036 դիտում article-date 11:22 22-08-2020

Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանին 2020 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ 6-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին («Армия-2020») մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ: «Բանակ -2202» ռազմատեխնիկական համաժողովը կանցկացվի օգոստոսի 23-29-ը Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկա քաղաքում։

Նմանատիպ նյութեր