211652_close_icon
views-count1198 դիտում article-date 20:40 23-08-2021

ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 23-ից 28-ը գտնվելու է Մոսկվայում:

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցելու են Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվելիք «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Համաժողովից բացի, պատվիրակությունը կմասնակցի նաև ցուցահանդեսին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ռոսօբորոնէքսպորտ», «Իրկուտ», «ԿամԱԶ», «Ուրալվագոնզավոդ», «ԿՏՌՎ» և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

Նմանատիպ նյութեր