211652_close_icon
views-count2421 դիտում article-date 21:38 21-08-2020

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 18-ամյա Կորյուն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Ավանի բաժանմունք է ներկայացել 36-ամյա Բորիս Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 40-ամյա Ազատ Գ.-ն, որը 2017 թ. ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր