211652_close_icon
views-count4696 դիտում article-date 10:56 21-08-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42․477-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։ Պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մահացածների ընդհանուր թիվը 842 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 253 է: Մեկ օրում առողջացածների թիվը 217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 693, փաստացի բուժվողներինը՝ 5689 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում արվել է 1639 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 192․199 թեստ

Նմանատիպ նյութեր