211652_close_icon
views-count1264 դիտում article-date 13:47 19-08-2020

Արցախում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 261 է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Դժբախտաբար, 81-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր