Նիկոլ Փաշինյանը՝ Արամուսում. համայնքում գազաֆիկացվում են որոշ փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծանոթացավ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Վարչապետը շրջայց կատարեց գյուղում, զրուցեց բնակիչների հետ և կոնֆետներ բաժանեց երեխաներին:
Բնակիչներից մեկը բողոքեց, որ հարևան Նորգյուղ այցելելը շատ մեծ դժվարություն է ներկայացնում և խնդրեց Փաշինյանին լուծել ճանապարհի հարցը:
«Ամեն ինչ հերթով կարվի, առաջիկայում այդ ճանապարհի նորոգումը կսկսվի: Ձեզ մնում է գույքահարկը վճարել, որպեսզի ավելի շատ ծրագրեր իրականացվեն, ինչպես նաև հողերը մշակեք»,- նշեց Փաշինյանը: