211652_close_icon

Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունը․ Ռուբեն Մելիքյան

views-count3285 դիտում article-date 10:42 18-08-2020
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջաներեն վիքիպեդիան է։ Այ էսպես են շատ կիրթ ձևով գողանում ու յուրացնում մեր մշակույթն ու ժառանգությունն ու ինքնությունը։ Ըստ Գուգլ-թրանսլեյթի՝ «Մխիթար Գոշը Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներից է: Մխիթար Գոշը հեղինակ է մեծ թվով առակների, հայտնի Դատաստանագրքի, ալբանական ժամանակագրությունների և միակ ագրոգրաֆիկ գործի ՝ Գյանջալի Խոսրովի ցավալի կյանքը (Գյանջալի Խոսրովի նահատակությունը)»։ [Հու՞ իզ միսթր Գյանջալի Խոսրով] Մի քիչ էլ մենք ենք մեղավոր, քանզի մինչ օրս ըստ պատշաճի չենք իմաստավորել մեր պետականակերտ ու ազգակերտ նախնիներին ու նրանց ժառանգությունը, ի հայտ չենք բերել նրանց «շոշափելի», հասկանալի կերպարները՝ որ յուրաքանյուր նոր սերունդ ընկերանա ու եղբայրանա այդ մարդկանց հետ, ու ընկերանալով՝ դասեր ստանա նրանցից, դառնա նրանց գործի շարունակողը։ Ժամանակն է ձևակերպել այս խնդիրը, որ «խնդրենք» և գտնենք [գրաբարում «խնդրելը» փնտրել է նշանակում]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր