211652_close_icon
views-count3554 դիտում article-date 15:49 16-08-2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը լավ կաներ այս ոչ աշխատանքային օրով հանգստանար. Հովհաննես Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը լավ կաներ այս ոչ աշխատանքային օրով հանգստանար, ոչ թե հերթական անգամ իրենց վարկանիշը մի փոքր բարձրացնելու համար դիվիդենտներ հավաքեր հանրապետականներիս հաշվին: Պարոն Մարուքյան շատ վատ է,որ ձեզ մոտ գլուխ է բարձրացել քաղաքական ԱՄՆԵԶԻԱՆ:Հանրապետական կուսակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է եղել,որ հենց ամենասկզբից քննադատել և դեմ է եղել այս քայլողներին:Հանրապետականները միակն էին որ դեմ քվեարկեցին վարչապետին ընտրության ժամանակ`ի տարբերություն ձեզ:Այս անպատասխանատու պոպուլիստների,Արցախի,և շատ ու շատ այլ հարցերի մասին մեր կուսակցությունը միշտ հայտնել է իր դիրքորոշումն ու քննադատությունը նույնիսկ կուսակցության ղեկավարի մակարդակով:Ձեր քաղաքական ԱՄՆԵԶԻԱՆ հաղթահարելու համար դիտեք Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթը:Իսկ ի՞նչ էիք անում դուք: Դուք այդ ժամանակ ստանձնել էիք Փաշինյանի գրպանային ընդդիմության պաշտոնը և դարձել այս իշխանութան իրավապաշտպանը:Հա հա այդ դու´ք էիք,որ դարձաք կոալիցիոն գործընկերը այս իշխանության:Դուք լռում էիք այն ժամանակ,երբ այս անպատասխանատու պոպուլիստները պաշարաում էին ԱԺ-ն:Պարոն Մարուքյան մի զբաղվեք աճպարարությամբ,ընդդիմադիր գործչի խոսքն ու գործը պետք է լինեն մեկ հարթության վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր