Վլադիմիր Աբրահամյանի բացակա ներկայությունը...ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դժվար է խոսել մի մարդու մասին, ով դեռ երեկ ինքն էր պատմում իր արվեստի, զգացողությունների, երազանքների ու ծրագրերի մասին: Դժվար է այդ անել նրա փոխարեն, հատկապես` առանց նրա:
Նրա ներկան ու բացական այնպես են խառնվել իրար, որ դժվար է բացատրել կամ բաժանել իրարից: Այդ դժվար գործը թող ժամանակն անի:
Ի դեպ, ժամանակի գործերի մասին: Վլադիմիր Աբրահամյանը դեռ տարիներ առաջ է խոսել, ասում էր` ժամանակը ինքն է որոշում տվյալ նկարիչը արժի, որ իրեն կոչեն նկարիչ, թե`չարժի...
Ասում էր, որ բնությունն է իրեն «ստիպել» դառնալ նկարիչ: Քչախոս էր, չէր սիրում նաև պատմել, թե ինչի մասին են իր կտավները` դիտողին էր թողնում ընկալելու ու պատմելու իրավունքը:
Նրա նման` այս անգամ էլ թողնում ենք դիտողին` նրան ու նրա արվեստն ընկալելու պատասխանատու գործը:
Մի քանի տող ընդամնեը` մնացածը նա կպատմի:
Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է 1941 թ-ի նոյեմբերի 25-ին` Հրազդանի շրջանի Բջնի գյուղում: Ընտանիքի 6 զավակներից 5-րդ է:
Նկարել սկսել է Նորքի միջնակարգ դպրոցում սովորելու առաջին տարիներից, հետո Պիոներ պալատ, Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, Գեղարվեստաթատերական ինստիտուտ...
Ընտանիքում նկարիչներ չեն եղել: Գեղանկարչությունը սիրել ու ընկալել հայրենի Բջնին է սովորեցրել:
1000-ից ավելի աշխատանքների հեղինակ է` սփռված աշխարհով մեկ: 1990-ականները ծանր էին, կտավ ճարելը բարդ, սկսեց նաև ստվարաթղթի վրա նկարել:
Անհատական ցուցահանդեսներ`2005թ. Չինաստան, 2011թ. Երևան, 2017թ. Երևան, 2019թ. Երևան, 1974-ից սկսեց գրեքեր ձևավորել` արդեն մոտ 300: Ամուսնացած է, ունի երեք որդի, երկու թոռնիկ, առայժմ երկու...
«Չգիտեմ` ինչով կվերջանա ամեն ինչ, երևի լավ կվերջանա». Վլադիմիր Աբրահամյանը։
Արդեն 40 օր է` նա ֆիզիկապես մեզ հետ չէ։
Մանրամասները՝ [url=https://www.facebook.com/452752871529756/videos/350232125987158/?eid=ARC3Np6PjTStpPu9vnZyiMEjnJFkGE6GBOd7Ev6tkuGD4ORcjK1afFUafqXal_5dPE7vfkLP7uguK40C]տեսանյութում[/url]