2417 դիտում
11:18 15-08-2020
ՄԱԿ ԱԽ-ն մերժել է Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին ԱՄՆ-ի բանաձևը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի ներկայացրած՝ Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին բանաձևը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, հաղորդում է Ria Novosti-ն։
Փոմփեոն նշել է. «ՄԱԿ ԱԽ-ին այսօր չհաջողվեց հավատարիմ մնալ իր հիմնարար առաքելությանը, քանի որ մերժեց Իրանի հանդեպ զենքի 13-ամյա էմբարգոյի մասին բանաձևը»։
Պետքարտուղարը գտնում է. որ ՄԱԿ ԱԽ-ն ուղի բացեց, որպեսզի «աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավոր երկիրը զենք գնի և վաճառի»։
Հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել, որպեսզի Թեհրանը չկարողանա հետագայում զենքի վաճառքի ու գնման ազատություն ունենալ։ Ըստ նրա՝ Իրանը այդկերպ վտանգ կարող է ներկայացնել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու, ընդհանրապես, ողջ աշխարհի համար։
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
13:48 13-04-2015
Ռուսաստանը պահանջում է վերացնել Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն
1254 դիտում
11:51 09-07-2015
Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն կարող է պահպանվել 2-8 տարի. աղբյուր
1305 դիտում
11:42 16-04-2015
C-300 ԶՀՀ-ների էմբարգոն Իրանի վրայից հանելու Մոսկվայի որոշումն օրինական է. Իրանի ԱԳՆ
Այս բաժնից
1219 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1486 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1147 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները