Ռուսաստանը պահանջում է վերացնել Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն
Ռուսաստանի իշխանությունները պահանջում են չեղյալ հայտարարել Իրանի նկատմամբ սահմանված զենքի վերաբերյալ էմբարգոն: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Դեռևս մի քանի չկարգավորված հարցեր են մնում: Առաջին հերթին՝ Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն: Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է նրա առաջնահերթ վերացումը՝ որպես միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո առաջին քայլ»,-ասել է Ռյաբկովը:
Հիշեցնենք,որ Իրանի միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հունիսի 30-ը: