6273 դիտում
17:15 12-08-2020
Պրեմիերա. Գարսի Միտոյանը ներկայացրել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգիչ Գարսի Միտոյանը ներկայացրել է նոր՝ «Իմ Հայաստան», երգի տեսահոլովակը։ Երգի բառերի և երաժշտության հեղինակը Արթուր Երիցյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է «Provideo Media Holding»-ը՝ էդգար Ղուկասյանի ղեկավարությամբ։ Երգում իր մասնակցությունն ունի երաժիշտ Գևորգ Շահվերդյանն,ով նվագում է պկու և սազ։
Երգիչ Գարսի Միտոյանի խոսքով՝ միտք է առաջացել հենց «Իմ Հայաստան» երգը ներկայացնել, քանի որ այս միջոցով փորձել են փարատել Հայաստանից դուրս ապրող հայերի կարոտը,որոնք հիմա համավարակով պայմանավորված չեն կարող գալ Հայաստան։ Տեսահոլովակում Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը՝ Ամբերդի ամրոց-համալիրն է, իր շրջակա գեղեցիկ բնությամբ։
Գարսի Միտոյանն ավարտել է Ջիվանու անվան աշուղական դպրոցը, և «Իմ Հայաստանն» արդեն նրա 6-րդ տեսահոլովակն է, մինչ այդ ներկայացվել է «Գնամ», «Շնորհավոր», «Աննկատ», «Ապրելու ենք մեկ անգամ» և «Ճանապարհ» երգերը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7326 դիտում
18:48 18-11-2016
Երգի պրեմիերա. Վարդան Բարսեղյանը ներկայացրել է իր նոր՝ «Քեզ» երգի տեսահոլովակը
11596 դիտում
22:13 04-10-2016
Տեսահոլովակի պրեմիերա. Գևորգ Սիրեկանյանը ներկայացրել իր նոր երգի տեսահոլովակը
15124 դիտում
15:09 22-01-2019
Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
727 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1042 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
577 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը