211652_close_icon
views-count286276 դիտում article-date 13:56 11-08-2020

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Ոստիկանության ծառայողներից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։ Արդեն օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատն ու փրկարար-հոգեբանն օգնություն են ցուցաբերել այդ աղջկան։ Այս պահին էլ նրա հետ աշխատում է փրկարար-հոգեբանը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է աղջկա ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր