211652_close_icon
views-count56448 դիտում article-date 15:52 10-08-2020

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով պարզել են Երևանում կրակոցներ արձակողների ինքնությունը. նրանց մեջ է «Գագասիկը». կա ձերբակալված

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ օգոստոսի 9-ին դեռևս չպարզված հանգամանքների շուրջ հարցերի պարզաբանում է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում հաշվառված 24-ամյա Դավիթ Դավթյանի, Արաբկիր 25-րդ փողոցի բնակիչ՝ 41-ամյա Սարիբեկ Հարությունյանի միջև, այնուհետև Արաբկիրի ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նշված «ռազբորկան» հետագայում պարզաբանելու նպատակով Ս. Հարությունյանն ու Դ. Դավթյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում պետք է հանդիպեն Ռիգայի փողոցում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Դավթյանը հանդիպմանը գնացել է իր եղբոր՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Դավթյանի, Գյումրիի բնակիչ՝ «Գագասիկ» մականվամբ 21-ամյա Գագիկ Սմբատյանի, Արաբկիր 35 փողոցի բնակիչ՝ 27-ամյա Գուրգեն Եսայանի, Երևան քաղաքի Աճեմյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Ապրիյանի և Արաբկիր 17-րդ փողոցի բնակիչ՝ 24-ամյա Գևորգ Հարությունյանի հետ, իսկ Ս. Հարությունյանին ուղեկցել են եղբայրը՝ Արաբկիր 23 փողոցի բնակիչ, 43-ամյա Արմեն Հարությունյանը, Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Սուքիասյանը, Արաբկիր 23 փողոցի բնակիչ՝ 43-ամյա Աղասի Սուքիասյանը և Արաբկիր 17-րդ փողոցի բնակիչ՝ 35-ամյա Սոս Եսայանը։ Վիճաբանության ժամանակ կողմերից մեկն ինքնաձիգից կրակահերթ է արձակել, իսկ մյուս կողմն էլ գազային ատրճանակից է կրակոց արձակել։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ս. Եսայանին Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանություն, որտեղից էլ նա ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիքներ հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/09/1161875/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երեկ՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը: Ոստիկանները պարզել էին, որ կրակոցները հնչել էին ոչ թե Ռիգայի, այլ Արաբկիր 19 փողոցում: Դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր: Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Տ. Միրզոյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին՝ արդյո՞ք նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմել էին հիվանդանոցներ, թե ոչ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր