Նախագահը Տիգրան Եսայանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Տիգրան Եսայանը ազատվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է նախագահի հրամանագրում։