Նովոսիբիրսկում վթարային վայրէջք է կատարել Boeing 737-800 օդանավը
ՌԴ Նովոսիբիրսկում վթարային վայրէջք է կատարել Կրասնոյարսկից Մոսկվա թռչող Boeing 737-800 ուղևորատար օդանավը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Օդանավի անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջի մասին որոշում կայացնել` ուղևորներից մեկի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:
Նովոսիբիրսկի Տոլմաչյովո օդանավակայանում ուղևորը օպերատիվորեն ժամանած ռեանիմոբիլով հոսպիտալացվել է: