211652_close_icon
views-count1815 դիտում article-date 18:03 07-08-2020

Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան), «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյան) : Արցախի Հանրապետության [b] ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր