211652_close_icon

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

views-count2233 դիտում article-date 20:09 18-07-2019
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ հուլիսի 18-ին ստորագրել է որոշում՝ ԱՀ Սահմանադրության 114-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, հուլիսի 22-ին ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Արտահերթ նստաշրջանը կգումարվի ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով` 1. Ընտրական օրենսգիրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում) 2. «Կուսակցությունների մասին» օրենքը (երկրորդ ընթերցում) 3. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում):

Նմանատիպ նյութեր