211652_close_icon
views-count2318 դիտում article-date 12:15 06-08-2020

Արցախում վերջին 24 ժամում COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել

Արցախում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6526 թեստավորում, իսկ վերջին 24 ժամում` 183 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Կա 87 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 46 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր