2587 դիտում
23:30 05-08-2020
Ուկրաինայի Չերնովցիի մարզում հայերի միության գրասենյակ կբացվի
Շուտով Ուկրաինայի Չերնովցիի մարզում հայերի միությանը շենք է հանձնվել գրասենյակի համար, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/v-chernovcah-otkroetsya-ofis-sojuza-armyan-ukrainy/]AnalitikaUA.net[/url]-ը:
Ըստ Չերնովցիի մարզում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիկտոր Դավիդովիչի` գրասենյակը տրամադրել է «Արեւիկ» հայ ազգային-մշակութային ընկերության փոխնախագահ Էդգար Մկրտչյանը:
Համայնքի ղեկավարությունը հայտնում է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է երիտասարդական կազմակերպություն եւ կանանց կոմիտե ստեղծել: Հարմար աշխատանքային գրաֆիկի հաստատումից հետո Ուկրաինայի հայերի միությունը Չերնովցիում իր դռները կբացի ցանկացողների համար:
«Չերնովցիի հայկական համայնքն Ուկրաինայի ամենափոքրերից մեկն է, բայց մենք արժանի տեղ ենք զբաղեցնում մեր բազմազգ տարածաշրջանի սոցիալական եւ մշակութային կյանքում,- նշել է Վիկտոր Դավիդովիչը:- Մենք ունենք եկեղեցի, կիրակնօրյա դպրոց: Համայնքը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Լեհաստանի եւ Ռումինիայի հայկական կազմակերպությունների հետ: Միասին մենք շատ կարեւոր նախագծեր ենք իրականացնում»:
Պարբերկանանը հիշեցնում է, որ Չերնովցիի առաջին քաղաքագլուխը հայ է եղել` Յակով ֆոն Պետրովիչը: Նրա պատվին հուշարձանը բացվել է հինգ տարի առաջ:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է դարձել, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
12:21 17-03-2014
Երևանում կբացվի թուրքական Anadolu լրատվական գործակալության գրասենյակ. Aksam
985 դիտում
23:03 07-12-2014
Քիշնևում ՆԱՏՕ-ի գրասենյակ կբացվի
Այս բաժնից
556 դիտում
13:35 18-01-2025
Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը
877 դիտում
10:31 18-01-2025
Ուկրաինան տեղեկացրել է Կիևին ռուսական զորքերի հասցրած բալսիտիկ հարվածի մասին. կան զոհեր
829 դիտում
22:28 17-01-2025
Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի դանդաղում