2236 դիտում
10:55 04-08-2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է ՀՀ վարչապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։
Գրության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»,-գրում է Մարուքյանը։
Կից ուղարկում ենք Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որտեղ զետեղված է նաև պաշտոնական գրությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
13:19 27-08-2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը դիմել է վարչապետին
Այս բաժնից
763 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2458 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով