«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը դիմել է վարչապետին
Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գ. Գորգիսյանը։