211652_close_icon
views-count44986 դիտում article-date 15:49 31-07-2020

Ավտովթար Արարատի մարզում. 57-ամյա վարորդը «01»-ով բախվել է բեռնատար ավտոմեքենայի չշահագործվող մետաղյա թափքին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 29-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 20։40-ի սահմաններում Ոստան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Վարուժան Ա-ն իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով Ոստան գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել է ճամփեզրին գտնվող բեռնատար ինքնաթափ ավտոմեքենայի չշահագործվող մետաղյա թափքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարուժան Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն; Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր