211652_close_icon
views-count21130 դիտում article-date 16:50 29-07-2020

Տանս դեմը եկել, 7 հարկանի շինություն են սարքում՝ մեզ դնելով «տուպիկի» մեջ. ահազանգ բնակչից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երեւան քաղաքի Նար-Դոս 1-ին նրբանցքի թիվ 12 տան բնակիչ Վարոս Եսայանն ու հայտնել, որ իր տան դիմաց արդեն մի քանի օր է, ինչ շինաշխատանքներ են ընթանում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Վ. Եսայանն ասում էր. «Տանս դիմաց շինարարության է արվում, տնիցս մոտ 1.5 մետր հեռավորության վրա 7 հարկանի շենք են կառուցում, որով փակվում է արեւի ու լույսի ճանապարհը: Հետեւի տները վթարային են, քանդման ենթակա, ասել են, որ պետք է քանդեն, փոխհատուցում տան, բայց ոչ մի բան չեն անում, իրենց էլ թույլտվություն են տվել քաղաքապետարանից: Մեր պահանջն այն է, որ եթե շինարարությունը պետք է արվի, ապա թող վթարային տները քանդեն, փոխհատուցում տան բնակիչներին, կամ էլ դադարեցնեն շինանարությունը»,-ասաց նա՝ նշելով, որ շինարարության սեփականատերերից որեւէ մեկը մինչ օրս չի հանդիպել բնակիչների հետ. «Կամ թող սեփականատերերից մարդ գա, հասկանանք՝ ինչ է հնարավոր անել, որ ոչ ինքը տուժի, ոչ մենք»: [b]Շինարարության վայրի հարևանությամբ ապրող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Շինարարությունը կատարում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը, և եթե խղճի խայթ ունենա՝ էս ընտանիքի տան հարցը կլուծի, նկատի ունենալով, որ ընտանիքը, որն, իրոք, ապրում ծայրահեղ ծանր պայմաններում, փողոցում չի հայտնվի։ Ուզում ենք հավատալ, որ Խ․ Սուքիասյանը բարի կամք կդրսևորի, ու այս ընտանիքը չի հայտնվի փողոցում»։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու Խ․ Սուքիասյանի տեսակետը խնդրի վերանբերյալ։[/b] Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր