211652_close_icon
views-count19230 դիտում article-date 12:25 27-07-2020

Սևանում՝ White Shorja լողափում պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ համերգի առթիվ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում. Tert.am

Երեկ Սևանում՝ White Shorja լողափում տեղի է ունեցած կենդանի երաժշտությամբ համերգ կազմակերպելու առնչությամբ ոստիկանությունն ու տեսչական մարմինը համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/27/Sargsyan-police/3354785?fbclid=IwAR0KZO6Px0MAXtqushIU9yS8k7kMkLi6O4cnMoQPPkKuPCZt3FZu7Tk6fvs]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանության մարզային վարչության ծառայողները տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն, ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի համերգը, որին հետևել է «փարթի»՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր