211652_close_icon
views-count3401 դիտում article-date 18:44 26-07-2020

Արմեն Ավետիսյան. Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում: Այսօր՝ կեսօրին, Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքաում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ, բողոքի ցույց են կազմակերպել «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսերով: Սա ոչ այլ ինչ է, քան հակախաղաղասիրական կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում և միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում: Իսկ մեկ ժամ առաջ նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի և դիմել փախուստի: Սա շատ վտանգավոր միջադեպ է, և կարծում եմ՝ Վրաստսնի իրավապահ մարմիները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ պատժելով օրենքի ամբողջ խստությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր