211652_close_icon
views-count125300 դիտում article-date 11:06 26-07-2020

Դանակահարություններ Երևանում․ «կրծքավանդակի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ հիվանդանոց են տեղափոխվել 21 և 29-ամյա երիտասարդներ․ ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժշիկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, և քանի որ վիրավորները ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ, Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Գ․ Ամիրխանյանի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։ Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քրեագիտական վարչության փոձաքրեագետները։ Դեքպի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի, բաժնի պետի տեղակալ Մուշեղ Ալեքսանյանի և ավագ քննիչ Ռաֆայել Հակոբյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր