Բանակում մասնագիտական պարապմունքներ և վարժանքներ են կազմակերպվում
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ստուգելու, մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի կոորդինատները և հրետանային միջոցները նախապատրաստել կրակի վարման։
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու և գործողությունների ներդաշնակման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 22-ից 24-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է կապի համակարգի աշխատանքի արդյունավետությունը:
Հուլիսի 23-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի և շտաբային գումարտակի զինծառայողների հետ անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին հրահանգավորել են ամենօրյա ծառայության կազմակերպման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։