slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը գրազ է պարտվել Ռոբերտսոնին
211652_close_icon

Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը գրազ է պարտվել Ռոբերտսոնին

views-count4186 դիտում article-date 16:19 24-07-2020
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը իր թիմակից Էնդրյու Ռոբերտսոնին գրազ է կրվել: 2019 թվականին Օքսլեյդ-Չեմբերլենը պատմել էր, որ իր տանը միայն մի խաղացողի մարզաշապիկ է կախված՝ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիինը: Ֆուտբոլիստը նաև ասել էր, որ այդ մարզաշապիկը կհանի, եթե Ռոբերտսոնը մրցաշրջանում 10 գոլային փոխանցում կատարի: Սեպտեմբերի Օքսլեյդ-Չեմբերլենը հստակեցրել էր գրազի պայմանները. «Մենք գոլայի փոխանցումների առթիվ պայման ենք դրել: Եթե այս մրցաշրջանում Ռոբերտսոնը ԱՊԼ-ում 10 գոլային փոխանցում կատարի, ապա նրա խաղաշապիկը շրջանակով պատին կփակցնեմ: Եվ այն կախված կլինի Մեսիի խաղաշապիկի կողքին: Վերջին տուրից առաջ Ռոբերտսոնը ԱՊԼ-ում 11 գոլային փոխանցում է կատարել: Այդ ցուցանիշով նա լիգայում զբաղեցնում է երրորդ տեղը. նրան գերազանցում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն (19) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդը (13):

Նմանատիպ նյութեր