211652_close_icon
views-count136888 դիտում article-date 11:12 24-07-2020

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Սևանի ջրասուզակը ջրավազանից դուրս է բերել 16-ամյա տղայի դին. ժամանել են ոստիկանության մարզային և բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի դաշտում գտնվող ոռոգման համար նախատեսված ջրի ավազանում երեխան ջրահեղձ է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վեդու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ջրասուզակ։ Ջրասուզակը նշված ջրավազանում մոտ 7 մետր խորությունից դուրս է բերել Գինևետ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Մուշեղ Մ-ի դին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Գարիկ Թառոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ջրավազանը պատկանում է Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Արթուր Հարությունյանին և ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ցանկացել է լողալ, սակայն չի կարողացել դուրս գալ ջրից, ինչի հետևանքով էլ ջրահեղձ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր