85169 դիտում
21:41 23-07-2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ Ոստիկանության Մալաթիայի և Կոտայքի բաժիններում նոր պետեր են նշանակվել
Այսօր, հուլիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից, ուղարկվելով Ոստիկանության կադրերի ռեզերվ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2068 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)