3606 դիտում
21:37 23-07-2020
Հրադադարի ռեժիմի խախտումները սկսվել են նվազել, սակայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածություն կա․ ՌԴ ԱԳՆ
Հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում և գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ Երևանը և Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք ուղղված են զինադադարի ամրապնդմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը։ Մոսկվան հույս ունի, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավոր կլինի առարկայականորեն մշակել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը:
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
10:28 27-11-2015
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են. ԼՂՀ ՊՆ
1407 դիտում
12:39 03-02-2014
Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են. Անջեյ Կասպրշիկ
Այս բաժնից
1024 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
973 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1036 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել