1413 դիտում
12:39 03-02-2014
Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են. Անջեյ Կասպրշիկ
Հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստերը և արձանագրված կորուստները մտահոգություն են առաջ քաշում: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
«Ցավոք սրտի, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը մենք կարող ենք կանխել՝ հետևելով հրադադարի ռեժիմին»,-ընդգծել է դիվանագետը՝ հավելելով, որ անձամբ է ականատես եղել շփման գծում ռեժիմի խախտման, չնայած նրան, որ կողմերի հրամանատարությունները երաշխավորել էին մշտադիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանումը և ԵԱՀԿ խմբի անվտանգությունը:
Կասպշիկը հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը դրել է ադրբեջանական և հայկական կողմերի վրա և միաժամանակ կոչ արել կողմերին օգտագործել ԵԱՀԿ համախանագահների՝ տարածաշրջան այցելությունը և փորձել թուլացնել լարվածությունը շփման գծում:
Նմանատիպ նյութեր
3971 դիտում
12:52 16-04-2014
Իրավիճակը շփման գծում շատ լարված է. Անջեյ Կասպրշիկ
7364 դիտում
09:44 10-02-2017
Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների աճ է գրանցվել. հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
1963 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1639 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել
514 դիտում
10:29 03-02-2025
Մեզ փորձում են բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ թուլացնելու համար մեր կամքը․ Գագիկ Ծառուկյան