211652_close_icon
views-count2153 դիտում article-date 23:07 22-07-2020

Ծառուկյանը չի զբաղվել ձեռներեցությամբ. առերևույթ խախտման վերաբերյալ է հարուցվել վարույթ. փաստաբան․ NEWS.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի զբաղվել ձեռներեցությամբ: Այս մասին [url=https://news.am/arm/news/592890.html?fbclid=IwAR1ralUVL1_Aj-XH2yfMiM-OZA-KNmN4t2VIa-gwPHX8YGZUKAacPXNMXVk]NEWS.am[/url]-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը: «Գագիկ Ծառուկյանը չի զբաղվել ձեռներեցությամբ, առերևույթ խախտման վերաբերյալ է հարուցվել վարույթ։ Առաջինը փաստենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրենքով սահմանված այլ եղանակ չունի, քան նույնիսկ եթե կա ինչ-որ հաղորդում, գրություն, դրա վերաբերյալ պետք է պարտադիր վարույթ հարուցվի։ Այսինքն չկա երկրորդ տարբերակ, չկա որ վարույթ հարուցել ու մերժել եւ այլն։ Պետք է հարուցվի վարույթ, կատարվի պատշաճ քննություն, փաստաթղթեր պահանջի, պարզաբանում պահանջի, սրա արդյունքում գա համապատասխան եզրահանգման։ Այսինքն փաստենք, որ վարույթ հարուցելը դեռ որեւէ բան չի նշանակում»,-ասաց փաստաբանը։ Փաստաբանը նշեց, որ Ծառուկյանը ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանձնված եմ հավատարմագրային կառավարման. Որի տնօրենն է հանդիսանում Սեդրակ Առուստամյանը, ով հայտնի պատճառներով մեկ այլ գործով գտնվում է նախնական կալանքի տակ։ «Այսպիսի պայմաններում սեփականության իրավունքով պարոն Ծառուկյանին պատկանող բիզնեսների կառավարումը խրթին է դառնում, խնդիրներ են առաջանում։ Պարզ է, որ պարոն Սեդրակ Առուստամյանը չի կարողանում իր վրա դրված լիազությունները պատշաճ կատարել կալանավորված լինելու պատճառով։ Այդ պայմաններում պարոն Ծառուկյանը ուղղակի տնօրենի ԺՊ է նշանակել, որ չխաթարվի բիզնեսների բնականոն գործունեությունը։ Այսինքն, իր գործողությամբ որեւէ կերպ չի մասնակցել բիզնեսների կառավարմանը, կառավարչական որեւէ գործառույթ չի իրականացրել։ Աշխատավարձեր են վճարում, հարկեր են վճարում, ամենօրյա ռեժիմով գործընկերների հետ պայմանագրեր են կնքվում։ Բնականաբար, այդ բոլոր գործառույթները պարոն Ծառուկյանը չի կարող իրականացնել, Սեդրակ Առուստամյանն էլ, ով հանդիսանում է կառավարիչը, գտնվում է կալամքի տակ։ Այս պարագայում լուծումն այն է, որ տնօրեն փոխվի, կառավարիչ փոխվի»,-ասաց նա։ Էմին Խաչատրյանը հավելեց, որ ամեն դեպքում որեւէ իրավական հիմք չկա, որի արդյունքում կարող է պարզվի, որ պարոն Ծառուկյանը որեւէ խախտում է կատարել։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/592890.html?fbclid=IwAR1ralUVL1_Aj-XH2yfMiM-OZA-KNmN4t2VIa-gwPHX8YGZUKAacPXNMXVk]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր