211652_close_icon
views-count2920 դիտում article-date 18:28 08-05-2019

2 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել վարքագծի կանոնի կոպիտ խախտման համար. ԲԴԽ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատա­­վորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապա­հական վա­րույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնա­ժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Կարգապահական վա­րույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ: Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով Կարգապահական հար­ցերի հանձնաժողովը 2019 թ. մայիսի 25-ին որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ ներկայացնելու մասին: Դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնա­բացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դա­տա­վորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենս­գիրք» սահամանդրական օրենքի պա­հանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբա­ցարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարա­գայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանու­թյամբ: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Նելլի Բաղդասար­յանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում: Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գոր­ծերի վերա­բաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավոր­ներին հանձն­վող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխա­տունա­կու­թյան հետևան­քով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դա­տավորի ար­ձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հե­տևան­քով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձն­ված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերա­բաշխ­ման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նա­խագահը: Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատա­կան խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորում­ներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մա­նուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում: Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի առա­ջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Բաղդա­սար­յանին և Հ. Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վե­րա­բեր­յալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնա­ժողովի միջնորդությունները, 2019 թ. մայիսի 8-ին կայացրած որոշումներով բա­վարարեց Հանձնաժողովի միջնորդությունները և ղեկա­վարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի պահանջներով դատավոր Ն. Բաղդասարյանին հայտարարեց նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում:

Նմանատիպ նյութեր