7501 դիտում
22:10 21-07-2020
«Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը. վիրավորական է այդպիսի քաղաքապետ ունենալը. Աշոտ Բլեյան․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ես սովորականի պես իմ շրջայցն էի իրականացնում կրթահամալիրի ութ տարածքով և Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից մեզ բերման են ենթարկել: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ներկայացնելով իր և ևս երկու ուսուցչի բերման ենթարկվելու դեպքը: Գրում է [url=https://news.am/arm/news/592661.html?fbclid=IwAR1szR4QDYoE2CB3vwqo6BgGK_fg53CNUWy8wwq4dihPLo6J0gPZWAlDd9A]NEWS.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի, այդ թվում քանդակագործ Վիգեն Ավետիսին, բերման էին ենթարկել կրթահամալիրի հարակից տարածքից․ նրանք ավելի ուշ ազատ են արձակվել: Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։ Ոստիկանները դա համարեցին արգելված հավաք:
«Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանի փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձեւ է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երեւանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է: Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է»,-ասաց Բլեյանը՝ հավելելով, որ ինքը հեշտ հետ չի կանգնում իր գաղափարից:
Տեսանյութը` [url=https://news.am/arm/news/592661.html?fbclid=IwAR1szR4QDYoE2CB3vwqo6BgGK_fg53CNUWy8wwq4dihPLo6J0gPZWAlDd9A]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2906 դիտում
15:30 13-12-2020
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, «Իմ քայլը» պետք է գնա լուծումների․ Աշոտ Բլեյան
9327 դիտում
19:10 26-01-2020
Արթուր Վանեցյան. Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը
Այս բաժնից
862 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
967 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
694 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին