211652_close_icon
views-count1924 դիտում article-date 17:52 21-07-2020

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Մարթա Ռոզիք

Իսպանիայի խորհրդարանի կատալոնացի պատգամավոր Մարթա Ռոզիքը թվիթերյան իր օգտահաշվում [url=https://twitter.com/MartaRosiq/status/1285140884418330624]կոչ է արել[/url] միջազգային հանրությանն արձագանքել Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություններին և սադրիչ հարձակումներին և իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության պատգամավորներին: «Ես իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության պատգամավոր իմ գործընկերներին` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին տեղի ունեցող բռնության աճի հետ: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային` հանուն մարդու իրավունքների ինքնորոշման իրավունքի պաշտպանության»,-գրել է Ռոզիքը:

Նմանատիպ նյութեր