Հենրիխ Մխիթարյանը` «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/05/1058000/]հանդիպման[/url] (0:3) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը ամենաբարձր գնահատականն է տվել հայ ֆուտբոլիստին` 9,2 միավոր:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: