2209 դիտում
20:46 20-07-2020
Հայաստանն անվերապահ աջակցում է Կիպրոսին․Մխիթար Հայրապետյանի ուղերձը թուրքական ներխուժման 46-րդ տարելիցին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ուղերձ է հղել Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարելիցի կապակցությամբ: Տեղեկացնում է Մխիթար Հայրապետյանի գրասենյակը։
Ուղերձում նշված է․ «Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»:
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
14:32 21-04-2021
Անվերապահ աջակցում եմ դատավորներ Վարդազարյանին եւ Ազարյանին. դատավոր Պետրոսյանը հայտարարություն է տարածել
4756 դիտում
15:23 12-10-2019
Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին
Այս բաժնից
646 դիտում
10:18 08-05-2024
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
1078 դիտում
09:53 08-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 9 մարզերում
568 դիտում
23:57 07-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ