1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք
Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։
[img]https://st0.shamshyan.com/editor/0095744001595245780445152.jpg[/img]